Միքայել Շարաֆյանը «Լավագույն դերասան» է ճանաչվել Գլենդեյլի կինոփառատոնում

Միքայել Շարաֆյանը  «Լավագույն դերասան»  է ճանաչվել Գլենդեյլի կինոփառատոնում

PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ հայազգի դերասան և բեմական հագուստի նկարիչ Միքայել Շարաֆյանը «Լավագույն դերասան» է ճանաչվել Գլենդեյլի միջազգային կինոփառատոնում: Այդ մասին դերասանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Երբեք չէի մտածի, որ երբևէ կարող եմ «Լավագույն դերասան» ճանաչվել «Հարսնացուն Վեգասից» ֆիլմում գլխավոր դերակատարման համար», -գրել է Շարաֆյանը:

Նա հատուկ երախտագիտություն է հայտնել Գլենդեյլի փառատոնի նախագահ Վելվեթ Ռոդսին, ինչպես նաև Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Լաուրա Ֆրիդմանին:

«Սա իրոք պատմական քայլ է իմ կյանքում և կարիերայում: Դերասանությունն իմ մասնագիտությունը չէ, բայց ես դա անվանում եմ «հագուստի դիզայների մեթոդ»: Հիմա ես գիտեմ, թե ինչ է նշանակում դերասան լինել և ինչի միջով են նրանք անցնում»,-ասել է Շարաֆյանը:

Գլենդեյլի միջազգային կինոփառատոնն անցնում է հոկտեմբերի 13-22-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---