Ջիգարխանյանի կնոջ օգնական. Ապահարզանի դեպքում դերասանը կարող է հոսպիսում հայտնվել

Ջիգարխանյանի կնոջ օգնական. Ապահարզանի դեպքում դերասանը կարող է հոսպիսում հայտնվել

PanARMENIAN.Net - Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի օգնականը հայտարարել է, որ ապահարզանի դեպքում դերասանը կարող է հայտնվել հոսպիսում, որտեղ ապրում են ծանր հիվանդություններով տառապող մարդիկ:

«Ես ուզում եմ զգուշացնել բոլոր այն մարդկանց, որոնք տրամադրում են Ջիգարխանյանին Վիտալինայի դեմ՝ չէ որ ապահարզանի դեպքում, նա ուղղակի հոսպիսում կհայտնվի որպես անաշխատունակ մարդ»,-ասել է նա, գրում է Starhit ամսագիրը:

Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի փաստաբանը հաստատել է, որ հայտնի դերասանի ամբողջ ունեցվածքը գրանցված է Վիտալինայի անունով: «Պաշտոնական ամուսնությունից 1 օր առաջ նա սեփականությունն իր վրա է ձևակերպել: Խոսքը 3 բնակարանի մասին է, այնպես որ գույքը համարվում է ոչ թե համատեղ ունեցվածք, այլ պատկանում է միայն նրան»,-ասել է իրավաբանը:

Ջիգարխանյանը մտադիր է պայքարել իր իրավունքների համար և ուզում է դատի տալ կնոջը:

Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր ամենաարժեքավոր բանի՝ թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին:«Նա գրպանել իմ գումարները, իմ տունը չկա՝վաճառել են: Նա ֆանտաստիկ գող է: Եվ սա առաջին անգամը չէ»,-ասել է դերասանը:

Ընթերցեք նաև.Օկսանա Պուշկինա. Ջիգարխանյանը բաժանվում է կնոջից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---