Նահապետյան. Բաքուն Ժնևի պայմանավորվածությանը հակառակ փորձում է լարել իրադրությունը

Նահապետյան. Բաքուն Ժնևի պայմանավորվածությանը հակառակ փորձում է լարել իրադրությունը

PanARMENIAN.Net - Պետք է դատապարտել այն վարքագիծը, որը դրսևորում է ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը լրագրողների հետ զրույցում:

«Ժնևում տեղի ունեցած նախագահների վերջին հանդիպումից հետո նախագահները պայմանավորվեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, մինչդեռ Ադրբեջանն այդ պայմանավորվածությունից հետո ձեռնարկում է հակառակ գործողություն, ավելի շատ փորձում է լարել իրադրությունը», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Կորյուն Նահապետյանի խոսքով՝ հայկական կողմը պետք է կոչ անի միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի նման վարքագիծը

«Մինչ այդ հանդիպումը և անգամ դրանից հետո ձեռքբերված պայմանավորվածություններից հետո ես չունեի վստահություն, որ ադրբեջանական կողմը հավատարիմ է լինելու իր ստանձնած պարտավորություներին, որովհետև նախկինում բազմիցս նման խախտումներ է արել և մենք դրա ականատեսն ենք եղել։ Այդ իմաստով մենք մեր զգոնությանը պետք է ապավինենք, հետևական աշխատանք տանենք միջազգային հանրության հետ», - հավելել է Նահապետյանը։

Վերջինս նաև ընդգծել է, որ Արցախի ՊԲ-ն հստակ ասել է, որ եթե լինեն անհանգստացնող դեպքեր, ապա դրանից բխող համապատասխան արձագանքներ կլինեն։

Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «Սպայկ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:

Ինչպես նշվում է Արցախի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլև հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը:

Ընթերցեք նաև.Ադրբեջանը հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «Սպայկ» տիպի հրթիռ (վիդեո)

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---