Ռուսական ռազմակայանի զինծառայողը պատահաբար սպանել է ծառայակցին և ինքնասպան եղել24 հոկտեմբերի 2017 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ալագյազ զորավարժարանում արտակարգ պատահար է տեղի ունեցել՝ ռուսական ԶՈւ պայմանագրային զինծառայողը պատահաբար կրակել է ծառայակցի վրա, իսկ հետո ինքնասպան եղել: «Վարժանքներից հետո զենքը հանձնելիս՝ ՌԴ ԶՈւ պայմանագրային զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ակամայից կրակոց արձակել ինքնաձիգից՝ մահացու վիրավորում հասցնելով մեկ այլ զինծառայողի: Վախենալով կատարվածից և ծառայակցի մահվան համար պատախանատվությունից՝ կրակող զինծառայողն ինքնասպան է եղել»,-ասվում է ՌԴ Հարավային զինշրջանի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ տեղում աշխատում է ՌԴ Հարավային զինշրջանի հանձնաժողովը: 2015-ի հունիսի 15-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մերձակայքում սպանվել է ռուսական ռազմակայանի զինծառայող Իվան Նովիկովը: Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, նույն վայրում վիրավորվել է նաև նրա ծառայակիցը, ընդ որում երկուսն է դարձել են նույն պայմանագրային զինծառայողի զոհը, որն արդեն ձերբակալված է: Չնայած որ տեղի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |