18 փետրվարի 2008 - 13:38 AMT
Ինչ էլ ասեն, Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ է հանդիսանում
«Ինչ էլ ասեն, Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ է հանդիսանում»,-PanARMENIAN.Net-ին է հայտարարել ԼՂՀ նախագահին կից Անվտանգության Խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը: Նրա խոսքերով, ստեղծվել է միջազգային նախադեպ, որը միջազգային իրավունքի աղբյուրներից մեկն է: «Ես, որպես իրավաբան,, հայտարարում եմ, որ Կոսովոյի անկախության հռչակմամբ իրավական մեխանիզմ է ստեղծվել երկրի կազմից տարածքային կազմավորման դուրս գալու համար` առանց այդ երկրի համաձայնության»,-ընդգծել է Բաբուրյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը հաստատեց անկախության եւ Կոսովոյի պետականության խորհրդանիշների մասին հռչակագիրը: Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչիի խոսքերով, Կոսովոյի իշխանության ինստիտուտները պատրաստ են իրականացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարիի ծրագիրը եւ ողջունում են Եվրամիության առաքելության գործուղումը Կոսովո: