Մարտին Հարիքսը՝ աշխարհի լավագույն դիջեյ24 հոկտեմբերի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - DJ Mag ամսագիրը կազմել է աշխարհի լավագույն դիջեյների ամենամյա վարկանիշը: Ցանկում 100 երաժիշտ է ընդգրկվել: Առաջատարը 21-ամյա հոլանդացի Մարտին Հարիքսն է, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ է արժանանում այդ տիտղոսին: 2016-ին դիջեյը ճանաչվել էր ամենաերիտասարդ երաժիշտը DJ Mag-ի վարկանիշում: Երկրորդ տեղում է բելգիական Dimitri Vegas & Like Mike դուետը: Երրորդ հորիզոնականում է հոլանդացի Արմին վան Բյուրենը, որը նախկինում 5 անգամ գլխավորել է վարկանիշը, գրում է Lenta.ru-ն:, Առաջին տասնյակում են նաև դիջեյ Hardwell-ը (Ռոբերտ վան դե Կորպուտ), Tiësto-ն (Տեյս Վերվեսթը), The Chainsmokers դուետը, Դևիդ Գետտան, Աֆրոջեկը (Նիկ վան դե Վալլը), Սթիվ Աօկին և ամերիկացի Marshmello-ն (Քրիս Քոմսթոկը): Ցանկը կազմվել է ըստ ընթերցողների քվեարկության: Օգոստոսին Forbes-ը կազմել էր 2017-ի ամենաբարձր վարձատրվող դիջեյների ցանկը, որտեղ առաջին հորիզոնականում էր Քելվին Հարիսը՝ 48,5 մլն դոլարով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին |