Շառլ և Աիդա Ազնավուրները կպարգևատրվեն Ռաուլ Վալենբերգի մեդալով

Շառլ և Աիդա Ազնավուրները կպարգևատրվեն Ռաուլ Վալենբերգի մեդալով

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը և նրա քույրը՝ Աիդան, մեդալ կստանան հրեաներին փրկելու համար: Նրանք կպարգևատրվեն Ռաուլ Վալենբերգի մեդալով Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային կազմակերպության (IRWF) կողմից:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ Փարիզը հայտնվել էր նացիստների օկուպացիայի տակ, Ազնավուրների ընտանիքը՝ մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, երեխաները՝ Շառլն ու Աիդան, աջակցել են ֆաշիստների հալածանքներին ենթարկվող մարդկանց: Ազնավուրներն իրենց տանն են պատսպարել հրեաներին և հետապնդվող այլ ազգությունների մարդկանց:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Իսրայելում: Ազնավուրին կուղեկցի որդին՝ Նիկոլասը: Քանի որ Աիդան չի կարողանա ներկա գտնվել միջոցառմանը, նրա մրցանակը ևս իրենք կստանան:

Պարգևատրման արարողությունը կանցնի Իսրայելի նախագահի նստավայրում: Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---