Սվիտալսկի. ԵՄ-ն բոլոր քայլերը և միջոցները ձեռնարկում է, որպեսզի ՀՀ հետ համաձայնագիրը ստորագրվի

Սվիտալսկի. ԵՄ-ն բոլոր քայլերը և միջոցները ձեռնարկում է, որպեսզի ՀՀ հետ համաձայնագիրը ստորագրվի

PanARMENIAN.Net - Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ լավատես է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հարցում:

«Ես հավատում եմ, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը ժամանակին կստորագրվի, ես լավատես եմ» , - ասել է Սվիտալսկին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, և շատ շնորհակալ եմ իմ բրյուսելյան գործընկերներին և անդամ երկրների ներկայացուցիչներին, որ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի գործի դնեն բոլոր ընթացակարգերը և ապահովեն ժամանակին համաձայնագրի ստորագրումը։ Ես հավատում եմ, որ դա կիրականացվի, ես լավատես եմ», - ասել է դեսպանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ըստ որոշ փորձագետների, ներքին ընթացակարգերի, օրինակ՝ թարգմանության հետ կապված խնդիրների պատճառով, Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը հնարավոր է նոյեմբերին չստորագրվի՝ Սվիտալսկին ասել է. «Ես կարող եմ հավաստիացնել, որ բոլոր քայլերը և միջոցները ձեռնարկվում են Եվրամիության կողմից, որպեսզի այդ համաձայնագիրը ստորագրվի։ Եվրամիության կազմի կողմից ներդրվում են շատ նպատակասլաց ջանքեր, ինչպես նաև անդամ երկրների կողմից, որպեսզի դա կյանքի կոչվի և իրականացվի։ Մենք վճռական ենք՝ այդ հնարավորությունը ընձեռելու և գործի դնելու բոլոր ջանքերը, որպեսզի պայմանագիրը ժամանակին ստորագրվի»։

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հիշեցնենք, նախաստորագրվել է այս տարվա մարտի վերջին, և սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն նոյեմբերին՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---