Պաստայի միջազգային օրը. Երևանի և Գյումրիի որ սրճարաններում կնշվի այդ տոնը24 հոկտեմբերի 2017 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին ողջ աշխարհը նշում է Պաստայի միջազգային օրը: Այդեն վաղուց իտալական խոհանոցի այդ կերակուրը գրավել է բազում երկրներ՝ դուրս գալով հայրենիքի սահմաններից: Հայաստանը ևս անմասն չի մնացել. հոկտեմբերի 25-ին երկրի մի քանի սրճարանում կնշեն այդ տոնը: Այդպես, Երևանում՝ The LOFT ժամանցի կենտրոնում, ժամը 19:30-ից հնարավոր կլինի պատրաստել և համտեսել պաստայի տարբեր տեսակներ: Երեկոյի հատուկ հյուրն է լինելու շեֆ խոհարար, իտալական ու ֆրանսիական խոհանոցի գիտակ Դավիթ Ադամյանը, ով կպատմի հյուրերին համեղ պաստայի գատնիքները: Երևանյան «Նավավար» սրճարանում նույնպես կնշվի պաստայի օր. սրճարանի այցելուները հնարավորություն կունենան համտեսելու տարատեսակ պաստաներ՝ յուրահատուկ սոուսներով: Պաստայի միջազգային օրը նշվելու է նաև «Օգոստոս» սրճարանում, որտեղ որոշել են չսահմանափակվել մեկ օրով, այլ մեկ ամբողջ շաբաթ նվիրել այդ համեղ ուտեստին: Այդ շաբաթվա ընթացքում սրճարանի այցելուները հնարավորություն կունենան, բացի հիմնական ճաշացանկի պաստաներից, փորձել նաև համեղ պաստաներ յուրահատուկ սոուսներով: Գյումրիում նույնպես կնշեն իտալական պաստայի օրը. ասում են՝ Café Nancy-ում պաստայի շքերթ է լինելու, սրճարանը պաստայով մի շարք ուտեստներ է առաջարկելու հոկտեմբերի 25-ին: Հոկտեմբերի 25-ը պատահաբար չէ ընտրված, ասում են՝ Պաստայի միջազգային օրը տոնում են հենց Կոլումբոսի ծննդյան օրը, քանի որ վերջինս շատ էր սիրում պաստա: Ըստ այլ վարկածի, Պաստայի միջազգային օր հռչակելու որոշումը կայացվել է 1995թ.-ի հոկտեմբերի 25-ին Հռոմում՝ Պաստայի միջազգային համաժողովի շրջանակներում, որտեղ տարբեր երկրների պատվիրակությունները քննարկում կիսվում էին այդ համեղ ուտեստը պատրաստելու իրենց փորձով և քննարկում էին աշխարհում պաստայի առաջխաղացման ծրագրերը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |