Վարկավորման հատուկ առաջարկներ ՓՄՁ-ների ու ֆիզանձանց համար՝ Ամերիաբանկից

Վարկավորման հատուկ առաջարկներ ՓՄՁ-ների ու ֆիզանձանց համար՝ Ամերիաբանկից

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը վարկավորման հատուկ առաջարկներ ունի ՓՄՁ-ների ու ֆիզիկական անձանց համար: Այդ մասին, ամփոփելով ֆինանսական շուկայում վերջին ամիսների միտումներն ու Ամերիաբանկի երրորդ եռամսյակի աշխատանքի արդյունքները, ասաց բանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արմեն Բարսեղյանը:

Ըստ նրա, 2017-ի առաջին 9 ամիսը փոխարժեքի առումով համեմատաբար կայուն էին, ինչ վերաբերում է տոկոսադրույքին, ապա գաղտնիք չէ, որ որոշակի նվազման միտում կար, ինչը լավ նախադրյալներ է ստեղծել ակտիվ տնտեսական գործունեության ու տնտեսական աճի համար:

«Տոկոսադրույքների որոշակի նվազման միտումը թե ավանդների, թե վարկավորման մասով նախադրյալներ է ստեղծում, որ բիզնեսները, որոնք վարկեր ունեն, կարողանան բեռը որոշ չափով թեթևացնել ու ավելի ակտիվ գործունեություն ծավալել»,- ասաց Բարսեղյանը:

Իր տոկոսադրույքները վերանայելիս Ամերիաբանկը մի փոքր այլ մոտեցում է ցուցաբերել՝ ոչ թե տոկոսադրույքների պարզ նվազեցման ճանապարհն են նախընտրել, այլ տոկոսադրույքի մակարդակը փորձել են կապել հաճախորդի ռիսկայնության հետ:

«Երկու արշավ ունենք, որոնք մինչև տարեվերջ ուժի մեջ կլինեն: 3 կետ ենք առանձնացրել, որոնց հիման վրա փորձել ենք գնահատել հաճախորդի ռիսկն ու տոկոսադրույքը ստանալ որպես հետևանք: Այսինքն՝ գնահատում ենք ռիսկը, ու արդեն որոշակի ռիսկայնության չափ ունենալով համապատասխան տոկոսադրույք ենք առաջարկում: Այն հաճախորդները, որոնք այդ երեք պարամետրով կգնահատվեն որպես ավելի ցածր ռիսկային, հետևաբար ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր կստանան: Եվ հակառակը՝ բարձի դեպքում տոոկսադրույքն ավելի բարձր կլինի»,- ասաց Բարսեղյանը:

Այդպիսով Ամերիաբանկը փորձում է պահպանել արդարության սկզբունքը: Պաշտոնյան նշեց նաև, որ կարևորում են հաճախորդների եկամուտն ու վարկի մարման համար անհրաժեշտ գումարի հարաբերակցությունը: Ուշադրություն են դարձնում նաև գրավային ապահովվածությանը, այսինքն՝ թե վարկի չափի ու գրավի արժեքի հարաբերակցությանը, ինչպես նաև վարկի ժամկետին, քանի որ հենց դրանից է կախված ռիսկայնությունը:

«Այդ առումով ամեն մի ծառայության համար տարանջատվել են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վարկեր. կախված ժամկետից, ռիսկայնությունը փոխվում է: Արդյունքում համապատասխան բանաձևով հաշվում ենք տվյալ հաճախորդի ռիսկայնությունը՝ կախված նրա եկամտի մակարդակից, ապահովվածությունից ու վարկի ժամկետից, ու ստանում տոկոսադրույքներ, որոնք կարող են տատանվել»,- ընդգծեց Արմեն Բարսեղյանը:

ՓՄՁ-ները կարող ենվարկավորվել անգամ՝ ՀՀ դրամի դեպքում 10.5%-ով, ԱՄՆ դոլարի՝ 6.5%, եվրոյի՝ 5%: Ըստ Բանկի ներկայացուցչի, բոլոր այն հաճախորդհերը, որոնք ունեն վարկունակության, վճարունակության, ռիսկին համապատասխանության մակարդակ, կարող են օգտվել այս տոկոսադրույքներից, բայց վարկի չափն ուղիղ փոխկապակցված կլինի ռիսկի հետ:

Ֆիզանձանց հիփոթեքային վարկերի տրամադրմանն ուղղված արշավի շրջանակում համադրելով հաճախորդի վարկունակությունն ու վարկի ապահովությունը՝ Ամերիաբանկն առաջարկում է վարկի տոկոսադրույք՝ ՀՀ դրամի դեպքում սկսած 10%-ից, ԱՄՆ դոլարի՝ 7%-ից, եվրոյի՝ 5.5%-ից:

Անդրադառնալով վարկավորման գումարային սահմանափակումներին, Բանկի ներկայացուցիչը նշեց՝ առավելագույն կամ նվազագույն շեմեր չկան, քանի որ պատրաստ են դիտարկել տաբեր դեպքեր՝ կախված կոնկրետ հաճախորդի վճարունակությունից ու վարկունակությունից:

Եզրափակելով, Արմեն Բարսեղյանը նշեց, որ Բանկը եռամսյակն ամփոփել է լավ արդյունքներով՝ առաջատար դիրք պահպանելով մի շարք կարևոր ցուցանիշներով. ակտիվներ, պարտավորություններ, պարտավորություններ հաճախորդների նկատմամբ, վարկային ներդրումներ: Բացի այդ, 9 ամսվա արդյունքներով զուտ շահույթն աճել է 53.6 տոկոսով ու սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել 5.4 մլրդ դրամ: Զուտ շահույթի ցուցանիշով Բանկը երկրորդն է շուկայում:

Ի դեպ, հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 20:00-21:00-ն Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում առցանց հարցուպատասխան է, որի շրջանակում Բանկի Մանրածախ գործառնությունների վարկավորման գծով վարչության ղեկավար Իրինա Աբրահամյանը կպատասխանի արշավների վերաբերյալ բոլոր հարցերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---