Բուֆոնը կարող է ավարտել կարիերան ընթացիկ խաղաշրջանում

Բուֆոնը կարող է ավարտել կարիերան ընթացիկ խաղաշրջանում

PanARMENIAN.Net - «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հաստատապես որոշել է ավարտել կարիերան, բայց մի փոքր վերապահում ունի:

«Սա իմ վերջին խաղաշրջանն է ֆուտբոլում: Ես հաստատապես եմ որոշել: 1-2 տարին ոչինչ չի ավելացնի այն ամենին, ինչին ես հասել եմ: Ես հանգիստ եմ և չեմ վախենում ապագայիս համար՝ ես այն կդիմավորեմ որպես ինձ փորձելու հնարավորություն: Ես կուզեի կարիերաս ավարտել մեծ հաղթանակով: 11 տարի առաջ ես դարձա աշխարհի չեմպիոն, բայց պարտվել եմ Չեմպիոնների լիգայի 3 եզրափակչում»,-ասել է Բուֆոնը Sky Sport Italia-ի վրա հղումով:

Հոկտեմբերի 23-ին Բուֆոնը տարվա դարպասապահ ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով: Ստանալով մրցանակը՝ դարպասապահը, որը հունվարին 40 տարեկան կդառնա, ասել է, որ պատիվ է համարում իր տարիքում նման պատվավոր կոչման արժանանալը:

Բուֆոնը «Յուվենտուսի» կազմում 3 անգամ մասնակցել է Չեմպիոնների լիգային (2002/03, 2014/15 և 2016/17), սակայն ոչ մի անգամ չի հաղթել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---