Օգնություն՝ Արցախի դպրոցին, ուրախություն՝ բուժվող երեխաներին. «ՕՍՄ» հիմնադրամի հոկտեմբերի հաղթող ծրագրերը

Օգնություն՝ Արցախի դպրոցին, ուրախություն՝ բուժվող երեխաներին. «ՕՍՄ» հիմնադրամի հոկտեմբերի հաղթող ծրագրերը

PanARMENIAN.Net - «ՕՍՄ» հիմնադրամը (Awesome Foundation Yerevan) հայտարարել է 2017թ. հոկտեմբեր ամսվա հաղթող երկու ծրագրերը` Արա Հարությունյանի «ՆորՇենԼաբ»-ը և Մարիաննա Փահլևանյանի «Առողջանոց տիկնիկաթերապևտիկ նախագիծը»: Ծրագրերից յուրաքանչյուրը կստանա 1000-ական դոլար. գումարը կուղղվի ծրագրերի իրականացմանը:

«ՕՍՄ» հիմնադրամը անկախ մարդկանց խումբ է, որն աջակցում է իրականությունն ավելի լավը դարձնող գաղափարներին: Յուրաքանչյուր ամիս հիմնադրամը տրամադրում է 1,000 դոլարին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռնում դիմորդներին իրականացնել սեփական մտահաղացումները, որոնք կարող են նպաստել մեր հասարակության բարելավման գործընթացին:

«ՆորՇենԼաբ»-ի նպատակն է Արցախի Նորշեն դպրոցում սովորող երեխաների կրթական գործընթացն ավելի ինտերակտիվ ու հետաքրքիր դարձնել դասասենյակների սեղաններին վահանակներ ամրացնելու միջոցով: Գաղափարի իրականացումը հնարավորություն կընձեռնի ուսուցիչներին կազմակերպել արտաժամյա տարատեսակ մրցույթներ և խաղեր:

«Առողջանոց տիկնիկաթերապևտիկ նախագիծը» նպատակ ունի տիկնիկների միջոցով օգնել ստացիոնար բուժում ստացող երեխաներին հաղթահարել հիվանդանոցային իրավիճակի հետ կապված հոգեբանական և ֆիզիկական անհարմարավետությունը, ինչպես նաև ուղղակի ուրախացնել նրանց:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---