Ջիգարխանյանն ապահարզանի դիմում է ներկայացրել դատարան

Ջիգարխանյանն ապահարզանի դիմում է ներկայացրել դատարան

PanARMENIAN.Net - 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը, դուրս գրվելով հիվանդանոցից, առաջին հերթին ապահարզանի դիմում է ներկայացրել Մոսկվայի Կունցևոյի շրջանի դատարան:

Ինչպես հյատնել է մեծանուն դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, դա համապատասխանում է իրականությանը: «Նա խնդրել է, որ դատական նիստը փակ լինի: Ունեցվածքի հարցը պետք է առանձին քննվի: Տեսնում եք ինչ ստացվեց՝ Վիտալինա-Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ամեն ինչ խլեց նրանից: Հուսով ենք, որ հարցը խաղաղ լուծում կստանա, հակառակ դեպքում հարկ կլինի անցնել դատական նիստերի միջով: Բանակցությունները դեռ հաջողության չեն հասել, այն կողմից դեռ միայն ինտրիգներ են: Սպասում ենք, երբ է այդ ամենը հանդարտվելու: Ջիգարխանյանը մարտական է տրամադրված, իրեն նորմալ է զգում, արդեն աշխատանքի է անցել»,-ասել է Սողոմոնյանը «Կոմսոմոլսկայա պրավդային»:

Մինչդեռ ավելի վաղ Ջիգարխանյանի երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի օգնականը հայտարարել էր, որ ապահարզանի դեպքում դերասանը կարող է հայտնվել հոսպիսում, որտեղ ապրում են ծանր հիվանդություններով տառապող մարդիկ:

Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի փաստաբանը հաստատել է, որ հայտնի դերասանի ամբողջ ունեցվածքը գրանցված է Վիտալինայի անունով: «Պաշտոնական ամուսնությունից 1 օր առաջ նա սեփականությունն իր վրա է ձևակերպել: Խոսքը 3 բնակարանիմասին է, այնպես որ գույքը համարվում է ոչ թե համատեղ ունեցվածք, այլ պատկանում է միայն նրան»,-ասել է իրավաբանը:

Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր ամենաարժեքավոր բանի՝ թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին:«Նա գրպանել իմ գումարները, իմ տունը չկա՝վաճառել են: Նա ֆանտաստիկ գող է: Եվ սա առաջին անգամը չէ»,-ասել է դերասանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---