Le Parisien. Նեյմարը «ՊՍԺ»-ում անձեռնմխելի է

Le Parisien. Նեյմարը «ՊՍԺ»-ում անձեռնմխելի է

PanARMENIAN.Net - «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը մասնակցում է թիմի մարզումներին որոշակի պայմաններով: Բրազիլացուն թույլատրվում է չմասնակցել պաշտպանական մարտավարական պարապմունքներին, իսկ նրա թիմակիցներին արգելվում է հնարքներ գործի դնել նրա դեմ:

Բացի այդ, հատուկ նրան է սպասարկում 2 ֆիզիոթերապևտ, որոնք բացառապես նրա առողջությամբ են զբաղվում անկախ մյուս ֆուտբոլիստների խնդիրներից, հայտնում է eurosport-ը Le Parisien-ի վրա հղումով:

Բրազիլացի ֆուտբոլիստը համալրել է «ՊՍԺ» կազմը 2017-ի ամռանը 222 մլն եվրոյի դիմաց: Նեյմարը 2017/18 խաղաշրջանում 10 գոլի հեղինակ է դարձել և 8 գոլային փոխանցում իրականացրել 11 խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---