Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան պրիի փուլերից մեկը

Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան պրիի փուլերից մեկը

PanARMENIAN.Net - 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան պրիի փուլերից մեկը: Այդ մասին հայտարարել է ՀԳՖ-ի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

«Ֆեդերացիայի խորհրդի անդամ Սարգիս Թևանյանի հետ համապատասխան դիմում էինք ներկայացրել Չմշկորդների միջազգային միությանը (ՉՄՄ): Դիմումը հաստատվել է, և հաջորդ տարի պատանեկան Գրան պրիի փուլերից մեկը կանցկացվի Երևանում: Այս մրցաշարին մասնակցում են 13-19 տարեկան գեղասահորդներ»,- ասել է Մելանյա Ստեփանյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նա հավելել է, որ ՉՄՄ-ն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Հայաստանի մայրաքաղաքում գործում է միջազգային բոլոր չափանիշերին համապատասխանող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---