Տիգրան Մանսուրյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» մրցանակին25 հոկտեմբերի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» մրցանակին: ԱՊՀ երկրների մարդասիրական «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի հանձնման խորհուրդը հրապարակել է 2016-ի դափնեկիրների անունները: Մրցանակին հավակնում էր 12 թեկնածու 8 երկրից: Ժյուրիի որոշմամբ «Համագործակցության աստղեր» մրցանակին արժանացել է 8 թեկնածու, ասվում է հիմնադրամի կայքում: Նշվում է, որ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը «հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի ճանաչված առաջատարն է, նրա ստեղծագործությունները մեծ հաջողությամբ կատարվում են աշխարհի բոլոր երաժշտական մայրաքաղաքներում», նա վարպետորեն համադրում է ժամանակակից հայ երաժշտարվեստն ու ժողովրդական ավանդույթները: Մրցանակը նաև դրամական մաս ունի՝ 2 միլիոն ռուբլի (16,7 մլն դրամ): «Համագործակցության աստղեր» ամենամյա մրցանակը տրվում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, հումանիտար ոլորտներում: Դափնեկիրների պարգևատրման արարողությունը կկայանա Մոսկվայում դեկտեմբերին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |