Toyota-ն էլեկտրական շարժիչով մեքենա կարտադրի

Toyota-ն էլեկտրական շարժիչով մեքենա կարտադրի

PanARMENIAN.Net - Toyota-ն 2020 թվականին կթողարկի էլետրական մարտկոցով աշխատող մեքենա: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Ընկերության նախագծած էլեկտրական մարտկոցի լիցքավորումը արագ է կատարվում:

«Մենք հավատում ենք, որ մեր նախագծած մարտկոցը կփոխի «խաղի կանոնները» համաշխարհային մեքենաշինության մեջ»,-ասել է ճապոնական ամենաշատ վաճառվող մեքենան արտադրող ընկերության փոխտնօրենը:

Նա հավելել է նաև, որ սա չի նշանակում, որ ընկերությունը դադարեցնելու է ջրածնային մեքենաների արտադրությունը: Գործակալությունը նշում է նաև, որ ընկերությունն առաջատար է նաև ջրածնային մեքենաների իրացման թվով:

Մեքենաշինության համաշխարհային արդյունաբերության մեջ շարունակում են առաջատարը մնալ բենզին այրող շարժիչներով մեքենաները: Վիճակագրական տվյալների համաձայն` վարորդների մեծ մասը շարունակում է դեռևս նախընտրել վառելիքի ավանադական աղբյուրներով աշխատող մեքենաները՝ էլեկտրական շարժիչներով աշխատողներից:

Էլեկտրական շարժիչով մեքենաների արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություն է ամերիկյան Tesla Motors-ը, որն այս տարի ամենամատչելի էլեկտրամոբիլի սերիական արտադրություն է սկսել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---