Պայթյուն Կիևում. 1 զոհ կա, 4՝ վիրավոր26 հոկտեմբերի 2017 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Կիևի Սոլոմենսկու շրջանում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը, զոհվել է նրա թիկնապահը: Պայթյունի փաստով քրեական վարույթ է սկսվել: Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ի երեկոյան Ադամ Միցկևիչի փողոցում 5-հարկանի շենքի հարևանությամբ՝ «Էսպրեսո» հեռուստաալիքի խմբագրության մոտ: Մոսիյչուկը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես ասվում է Ուկրաինայի ՆԳՆ ֆեյսբուքյան էջում, գործը քննվելու է Ուկրաինայի ՔՕ 258 հոդվածով՝ «Ահաբեկչական գործողություն»: Ըստ վերջին տվյալների, տուժել է 5 մարդ, որից մեկը, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի 30-ամյա աշխատակիցը, զոհվել է, գրում է Lenta.ru-ն: Photo. mvs.gov.ua Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |