Զինվորների գտած անգղին բուժում է նաև ֆինլանդացի մասնագետը

Զինվորների գտած անգղին բուժում է նաև ֆինլանդացի մասնագետը

PanARMENIAN.Net - Տավուշի մարզում գտնված անգղն այժմ Երևանի կենդանաբանական այգու կենդանիների բուժսպասարկման կենտրոնում է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը:

Գրառման մեջ ասվում է, որ մասնագետները, այդ թվում նաև Ֆինլանդիայից ՀՀ-ում գտնվող մասնագետը, նախնական զննման արդյունքում արձանագրել են աջ թևի կոտրվածք։ Ցավազրկող ներարկումից հետո իրականացվել է ռենտգեն հետազոտություն: Թռչունը հյուծված վիճակում է:

«Իհարկե, ամբողջական պատկերը պարզ կլինի ավելի ուշ: Ցավոք, մասնագետները նշում են, որ թռչունը թևի նման կոտրվածքից հետո չի կարողանա վերադառնալ բնություն»,-ասվում է գրառման մեջ:

Հոկտեմբերի 25-ին ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում է հայտնել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Այնուհետև սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք համապատասխան վերահսկողության տակ:

Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---