26 հոկտեմբերի 2017 - 12:43 AMT
Մեդվեդևը հայաստանյան լուսանկարներ է հրապարկել Instagram-ում

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Instagram-ի իր էջում Հայաստան կատարած այցից լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարների թվում հայկական բնապատկեր է, ժինգյալով հաց պատրաստող կինը, ազգային պար կատարող տղամարդիկ և մի տեսարան Երևանից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեծ և ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ: ՌԴ վարչապետը Հայաստանում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ընթերցեք նաև. Մեդվեդևի այցի 1-ին օրվա արդյունքները. Գազի գինը դեռ չի փոխվի, աբխազական երկաթուղին էլ չի բացվի