Ժողովրդավարական գործընթացների խորացումը Հայաստանում կնպաստի ԵՄ-ի հետ համագործակցության զարգացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Կոսովոյի անկախության շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Փ. Սեմնեբին տեղեկացրեց, որ այսօր Բրյուսելում կայանալու է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում` նվիրված Կոսովոյի հիմնահարցի շուրջ ստեղծված իրավիճակին: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի նախագահական ընտրություններին: Նշվեց, որ առաջիկա ընտրությունները աչքի են ընկնում մրցակցությամբ եւ այս առումով հատուկ կարեւորվեց ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Կողմերն ընդգծեցին նաեւ, որ ժողովրդավարական գործընթացների խորացումը Հայաստանում միանշանակորեն կնպաստի ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---