ԻՊ-ն ավերակների է վերածել Ռաքքայի, Հալեպի, Քեսաբի հայկական եկեղեցիները

ԻՊ-ն ավերակների է վերածել Ռաքքայի, Հալեպի, Քեսաբի հայկական եկեղեցիները

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» ահաբեկիչներն ավերակների են վերածել սիրիական Ռաքքայի, Հալեպի, Քեսաբի հայկական եկեղեցիները:

Ռաքքայի հայտնի հայ կաթողիկե եկեղեցին 2014-ին ավերակների է վերածվել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից: 2016-ի մարտի 14-ի տեսանյութից հայտնի դարձավ, որ ԻՊ-ն հայկական եկեղեցին վերածել էր հոգևոր կենտրոնի՝ խաչի փոխարեն ԻՊ դրոշը փակցնելով, գրում է Asbarez-ը:

Նույն ճակատագրին են արժանացել նաև Սիրիայի այլ հայկական եկեղեցիները, որոնք եղել են ԻՊ կողմից վերահսկվող տարածքներում:

«Իսլամական պետությունը» հրթիռակոծել է Հալեպի Սուրբ Ռիտայի եկեղեցին, 2012-ին Թել Ապիատ շրջանում ավերակների է վերածել Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, 2016-ի ապրիլին ռմբակոծվել և քանդվել է Հալեպի Քառասուն Մանկանց եկեղեցին:

Պղծվել են Քեսաբի բոլոր հայկական եկեղեցիները:

Դեռևս 2014-ի սեպտեմբերի պայթեցվել է Տեր Զորի Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշահամալիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---