WiFi-ին յուրաքանչյուր միացում խոցելի է դարձնում սմարթֆոնը. Ինչպես պաշտպանել այն

WiFi-ին յուրաքանչյուր միացում խոցելի է դարձնում սմարթֆոնը. Ինչպես պաշտպանել այն

PanARMENIAN.Net - WiFi յուրաքանչյուր միացում կարող է խոցելի դարձնել սարքավորումը ցանցահենների համար, գրում է The Telegraph-ը:

Վերջիններս, WiFi ցանցեր վիրուսներ ներմուծելու միջոցով, կարող են տիրապետել ապարատի տիրոջ բանկային և սոցիալական ցանցերի հաշիվների գաղտնաբառերին, հետևել նամակագրությանը, ունենալ հասանելիություն անձնական լուսանկարներին, տեսանյութերին և այլն:

Ինչ կարելի է անել ապարատը WiFi միացումների ընթացքում հարձակումներից պաշտապանելու համար. առաջինը՝ համոզվեք, որ WiFi ցանցը գաղտնաբառ ունի, եթե ցանցը գաղտնաբառ չի պահանջում, ապա խոցելիության մակարդակը բարձր է:

Երկրորդ, խուսափեք հյուրանոցներում, սրճարաններում, հանրային վայրերում WiFi ցանցին միանալուց:

Երրորդ, բանակային և առցանց առևտրի ընկերությունների կայքերի հասցեն հիմնականում սկսվում է https-ով, սա միտված է սարքավորումը պաշտպանելուն: Մուտք գործելուց առաջ համոզվեք, որ կայքի հասցեն https-ով է սկսվում:

Չորրորդ, պարբերաբար թարմարցրեք ձեր router-ը՝ WiFi բաշխիչը և սմարթֆոնը:

Եվ վերջում, ցանցահենների հարձակումներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ունենալ VPN (virtual private network):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---