Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 18 տարի է անցել27 հոկտեմբերի 2017 - 10:25 AMT PanARMENIAN.Net - 18 տարի է անցել այն չարաբաստիկ օրից, երբ կրակոցներ հնչեցին Ազգային ժողովում: 1999-ի հոկտեմբերի 27-ին դահլիճ ներխուժած հանցագործները հրազենից կրակ բացեցին Ազգային ժողովի և կառավարության ղեկավարների և անդամների վրա: Ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավոր Արմեն Արմենակյանը և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը: 18 տարի անց Ազգային ժողովում նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 18 տարի առաջ իրականացված ողբերգության զոհերի հիշատակը։ Հանցագործներն էին` նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, որը որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, և նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև` իր հայացքները կիսող ընկերները` Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Էդիկ Գրիգորյանը, Համլետ Ստեփանյանը: Դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարի 15-ին և ավարտվեց 2003-ին: Ոչ նախաքննությունը, ոչ դատարանը չկարողացավ վերջնական պատասխան տալ այն հարցին, թե արդյոք ահաբեկիչները ինքնուրույն էին գործել, թե նրանց հետևում ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, կանգնած էր: Հանցագործության հնարավոր պատվիրատուների գծով հարուցված առանձին քրեական գործը, կարծես թե, փակուղի էր մտել: Ժամանակին, նախկին կառավարության պնդմամբ, հետաքննական մարմիններն ակտիվորեն շրջանառում էին այն տարբերակը, թե խորհրդարանի դեպքերին անմասն չի երկրի բարձրագույն ղեկավարությունը: Սակայն, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հակառակորդներին չհաջողվեց նման եզրակացությունները հիմնավորել, չնայած ողբերգությունից հետո հենց ընդդիմությունն էր ղեկավարում նախարարների կաբինետը և լիովին վերահսկում դատախազությունը: (Սպանված վարչապետին փոխարինեց նրա կրտսեր եղբայր Արամ Սարգսյանը): Ահաբեկչության իրականացման համար ամենահարմար օր էր ընտրվել չորեքշաբթին, երբ նախարարները գտնվում են Ազգային ժողովում` պատասխանելու օրենսդիրների հարցերին: Խորհրդարանի շենք ավտոմատներով մուտք գործել նրանց հաջողվել էր առանց դժվարությունների: Մշակված պլանը ձախողվել էր միայն սպանության իրականացումից հետո: Հունանյանը ստիպված էր համակերպվել, որ «հեղափոխությանն աջակցելու» հայրենակիցներին ուղղված իր կոչն անպատասխան մնաց: Նրա սպասումներին հակառակ, ժողովուրդը հավանության չարժանացրեց հեղաշրջման փորձը: Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003-ի դեկտեմբերի 2-ին: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկչի հանդեպ կայացրեց վճիռ, որով 6-ը՝ ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման դատապարտվեց: Նաիրի և Կարեն Հունայանները, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ բանտարկության: Վռամ Գալստյանը 2004-ին մահացավ ԱԱԾ մեկուսարանում։ Նա ինքնասպան էր եղել՝ սավանով կախվելու միջոցով: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: 2010-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հայտնաբերվեց Ստեփանյանի դին: Բոլորը մեղավոր ճանաչվեցին հայրենիքի դավաճանության և ահաբեկչության մեջ: ՀՀ Վճռաբեկ դատարանն անփոփոխ թողեց դատավճիռը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |