Սաուդյան Արաբիան աշխարհում առաջինը քաղաքացիություն է տվել ռոբոտին27 հոկտեմբերի 2017 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Սոֆիա անդրոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որը քաղաքացիություն է ստացել կացության երկրում՝ Սաուդյան Արաբիայում, «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» կոնֆերանսում իր հաջող ելույթից հետո: Նոր տեխնոլոգիաները կոնֆերանսում Սաուդյան Արաբիան ներդրողներին ներկայացրեց տնտեսական բարեփոխումների «Տեսլական 2030» ծրագիրը, որով բազմամիլիարդանոց ներդրումներ են նախատեսվում նորագույն տեխնոլոգիաներում, այդ թվում ռոբոտատեխնիկայի ասպարեզում: Սոֆիան, որին մշակել և արտադրել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը, եղել է «Մտածող մեքենաներ. Արհեստական ինտելեկտ և ռոբոտներ» նստաշրջանի «խոսնակներից» մեկը, գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք հենց նոր իմացանք, որ Սոֆիան ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն»,-հայտարարեց բանավեճի վարող ամերիկյան CNBC հեռուստաընկերության հաղորդավար Էնդրյու Սորկինը: Սաուդյան Արաբիայի քաղաքացիությունը շռայլ սոցիալական արտոնություններ է ենթադրում, որն անհասանելի է այդ երկրում տարիներ շարունակ աշխատող միլիոնավոր օտարերկրացիների և նրանց երեխաների համար, նույնիսկ եթե նրանք այնտեղ են ծնվել: Սոֆիան պատասխան խոսքում շնորհակալություն է հայտնել, իսկ չար ռոբոտների մասին հարցին պատասխանել է. «Հոլիվուդյան ֆիլմեր շատ եք նայել ու Մասկ կարդացել»: Նա հավելել է, որ ուզում է մարդու նման լինել և ցուցադրել է արտասվելու և ծիծաղելու ունակությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |