ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «ՄոբիԴրամ» և «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային հավելվածները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «ՄոբիԴրամ» և «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային հավելվածները

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հերթական նորամուծությունները բջջային հավելվածների ոլորտում՝ բջջային ծառայությունների և վճարումների կառավարման համար նախատեսված երկու հավելված՝ «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» ամբողջապես նորացված բջջային հավելվածն ու «ՄոբիԴրամ» բջջային հավելվածը՝ կատարելագործված:

Հավելվածները հաճախորդին մեծապես օգնում են ժամանակն ու ռեսուրսները խնայելու հարցում, ունեն հարմար ու պարզ ինտերֆեյս, հասանելի են 24/7 ռեժիմով, գործողությունները կատարվում են մի քանի հպումով՝ առանց դրանց վրա ժամանակ վատնելու և այդ ծառայությունները մատուցող հաստատություն այցելելու անհրաժեշտության:

«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածը սմարթֆոնի միջոցով ծառայություններն ու հաշիվը կառավարելու համար նախատեսված գործիք է ու բացի այդ՝ օգտակար տեղեկատվական հարթակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործող առաջարկների վերաբերյալ: Հավելվածի միջոցով կառավարվում են մի շարք ծառայություններ, ներառյալ՝ հաշվի մնացորդի վերահսկում, անցում այլ սակագնային պլանի, ծառայությունների ակտիվացում/ապաակտիվացում, ինտերնետի, խոսելաժամանակի ու SMS փաթեթները վերահսկելու հնարավորություն,սպասարկման կենտրոնների տեղակայումը, բոնուսային միավորների փոխանակում նվերների հետ և այլն:

«ՄոբիԴրամ»-ի բջջային դրամապանակից արդեն իսկ օգտվող բազմաթիվ հաճախորդների համար հավելվածը դարձել է առօրյայի անբաժան մաս.միկրովարկեր ստանալու հնարավորություն,կոմունալ տարատեսակ ծառայությունների համար վճարում,վարկերի/հիփոթեքի մարում բանկերին ու վարկային կազմակերպություններին,փոխանցումներ «Մոբիդրամ»-ից՝ «Մոբիդրամ», բանկային փոխանցումներ, էլեկտրոնային դրամապանակի պարունակության կանխիկացում, հարկերի, տուգանքների ու կայանատեղի համար վճարումներ, հաշվի համալրում, սոցիալական ցանցեր, IP հեռախոսակապ/մեսինջերներ, առցանց խաղեր, իջազգային բջջային օպերատորներ, Էլ. Դրամապանակներ, ճարումներ՝ ստացված հաշիվների:

«ՄոբիԴրամ»-ը դինամիկ զարգացում է ապրում՝ ի նպաստ հաճախորդների օրըստօրե ավելացող կարիքների բավարարման:

«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածում ներառված՝ շարժական կապի ծառայությունների համար վճարումը կատարվում է տարբեր եղանակներով՝ ներառյալ «ՄոբիԴրամ» հավելվածի միջոցով: Մուտք գործելով հավելված՝ բաժանորդը հնարավորություն է ստանում վճարումը կատարելու «ՄոբիԴրամ»-ի էլեկտրոնային դրամապանակից, կամ՝ անմիջապես իր բանկային քարտից, որը պետք է նախապես կցել հավելվածում: Գրանցումը կատարվում է վարկենապես: Ի դեպ՝ կարելի է կցել անսահմանափակ քանակությամբ բանկային քարտ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամն աշխատում են բջջային հավելվածների վրա հիմնված համալիր լուծումներ առաջարկելու ուղղությամբ՝ ոչ միայն հեռահաղորդակցության, այլև ֆինանսավճարային ծառայությունների ոլորտում: Հավելվածների շնորհիվ բաժանորդներին հասանելի է մշտապես կամ պարբերաբար օգտագործվող ծառայությունների ամբողջ տեսականին: «Ամեն ինչ՝ սմարթֆոնով, մեկ ակնթարթում». մենք գիտակցում ենք, որ հաճախորդի համար ժամանակը խիստ կարևոր է: Տրամադրելով հավելվածը՝ հաճախորդին տալիս ենք ավելի շատ ազատ ժամանակ՝ հանգստի, ժամանցի ու աշխատանքի համար: Վստահեք մեզ, ստացեք ժամանակ ու հարմարավետություն», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» և «ՄոբիԴրամ» բջջային հավելվածները հասանելի են ինչպես Play Store-ում, այնպես էլ App Store-ում: «ՄոբիԴրամ» հավելվածից կարող է օգտվել ցանկացած ոք, ով ունի բջջային հեռախոս:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---