WhatsApp-ը թույլ կտա ջնջել ուղարկած նամակները

WhatsApp-ը թույլ կտա ջնջել ուղարկած նամակները

PanARMENIAN.Net - WhatsApp մեսենջերի օգտատերերը այսուհետ կկարողանան հաղորդագրությունն ուղարկելուց հետո 7 րոպեի ընթացքում ջնջել այն նամակագրությանը մասնակցող բոլոր օգտատերերի չաթից: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Այս նոր ֆունկցիան կիրառելու համար` օգտատերերը iOS և Android համակարգերի համար պետք է ներբեռնեն WhatsApp-ի վերջին տարբերակը:

Նամակը ջնջելուց հետո երկու օգտատերերի մոտ՝ չաթում օրիգինալ հաղորդագրության տեղը, կհայտնվի «this message was deleted» (այս նամակը ջնջված է) արտահայտությունը:

Հաղորդագրությունները ջնջելու ֆունկցիա ունեն նաև Snapchat-ը և Gmail-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---