Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին

Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին

PanARMENIAN.Net - Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին: «Ժողովրդական միասնության թեկնածու» ծայրահեղ ձախակողմյան կուսակցության և «Միասին՝ այո » կոալիցիայի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ՝ 10-ը, ևս 2-ը չի մասնակցել քվեարկությանը:

«Կատալոնիան դառնում է անկախ պետություն հանրապետության ձևով», ասվում է բանաձևում: Փաստաթուղթը նաև հռչակում է «Կատալոնիայի հանրապետության կառուցում որպես անկախ, ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կատալոնիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Մադրիդը կարող է ցրել տարածաշրջանային կառավարությունն ու նույնիսկ ձերբակալել նախարարներին: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության արտաքին քաղաքականության գծով խորհրդի ղեկավար Ռաուլ Ռոմեվան: Հոկտեմբերի 16-ին Իսպանիայի Ազգային դատական պալատի դատարանը որոշել է կալանքի տակ վերցնել Կատալոնիայի ազգային վեհաժողովի և Omnium Cultural կազմակերպության ղեկավարներ Ժորդի Կուիշարային և Ժորդի Սանչեսին՝ խռովության կոչերի մեղադրանքով:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե:Ըստ Կատալոնիայի իշխանությունների, Իսպանիայից անջատվելու օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը:Քվեարկությունն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, որը փորձում էր խանգարել կատալոնացիներին՝ մոտ 900 մարդ տուժեց: Հոկտեմբերի 3-ին հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցեցին համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ ոստիկանության բռնության և հօգուտ Կատալոնիայի անկախության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---