ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում28 հոկտեմբերի 2017 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործարար մշակույթի պատասխանատու մոդել առաջարկած ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել երիտասարդությանը՝ մասնագիտական կողմնորոշման հարցում: Ընկերությունը նպաստում է նաև աշխատանքային քաղաքակիրթ արժեհամակարգի տարածմանը: Տարիքային տարբեր լսարանների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներն այդ նպատակի իրագործման ուղիներից են: Հայաստանում բջջային կապի զարգացման պատմությանն ու այդ ընթացքում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձանագրած առաջատարության գաղտնիքներն այս անգամ բացահայտել են Շիրակի մարզի Ամասիա գյուղի երիտասարդները: Ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված՝ «բաց դռների օր» միջոցառման ընթացքում, նրանք ծանոթացել են բիզնեսում կառավարման պատասխանատու մոդելի առանձնահատկությունների և դրա երկարաժամկետ դրական ազդեցությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր շրջայց: Աշակերտները եղել են ընկերության զանգերի և սպասարկման կենտրոններում: Իսկ ընկերության գլխավոր տնօրենի հետ նրանց հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով: «Բիզնեսի հաջողությունը սկսվում է կառավարման մոդելի և աշխատակիցների ճիշտ ընտրությունից: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ցանկություն, քրտնաջան աշխատանքի վճռականություն, հարգել օրենքը, հետևել ազնիվ մրցակցությանը և հանրությանն առաջարկել նոր լուծումներ: Մենք ընտրել ենք այն ճանապարհը, որը ընկերության հաջողությանը զուգահեռ՝ իր գործունեությամբ նպաստում է նաև երկրի տնտեսության և հասարակության զարգացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Երիտասարդության հետ ճանաչողական այսօրինակ հանդիպումները կարևոր են՝ փորձի փոխանակման, անհրաժեշտ վերլուծության և հաջողված օրինակով առաջնորդվելու համար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |