Գիտնականներն էլեկտրականության միջոցով ոտքի են կանգնեցրել անդամալույծ տղամարդուն

Գիտնականներն էլեկտրականության միջոցով ոտքի են կանգնեցրել  անդամալույծ տղամարդուն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Լուիսվիլլի համալսարանի գիտնականներին հաջողվել է ոտքի կանգնեցնել գոտկատեղից ներքև անդամալույծ հիվանդին՝ 10 ամիս շարունակ նրա ողնուղեղը խթանելով էլեկտրական ազդակների միջոցով: Իրենց աշխատանքի արդյունքների մասին նրանք գրել են Scientific Reports-ում:

Հիվանդը 32-ամյա մոտոցիկլավար էր, որի ստորին վերջույթներն անշարժացել էին դժբախտ պատահարի հետևանքով: Ողնաշարի վերին մասի վնասվածքի պատճառով խզվել էր կապը գլխուղեղի և ողնուղեղի ստորին մասի միջև և շարժողական նեյրոններն այլևս չէին կարողանում համակարգել ոտքերի շարժումների համար պատասխանատու մկանների գործողությունները:

Սակայն բժիշկները հիվանդի օրգանիզմի մեջ, վնասված հատվածից ներքև, ստիմուլյատոր էին ներդրել, կապված կանոնակարգված ակտիվության կենտրոնական գեներատորի հետ, որը կարող էր շարժել մկանները: Ժամանակի հետ դա նպաստեց գլխուղեղում նոր նեյրոնային անցուղիների հայտնվելուն:

Թերապիայից և մարզումներից 44 ամիս անց պացիենտին հաջողվել է ոտքի կանգնել և շարժել դրանք առանց սարքի, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշել է Լուիսվիլլի նեյրավիրաբուժության դեպարտամենտի պրոֆեսոր Սյուզան Հարքեմը, սովորաբար ստորին վերջույթների շարժունակության վերականգնման հավանականությունը փորք է: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ինտենսիվ միջամտության դեպքում, որը խթանում է ակտիվությունն ողնուղեղի ստորին մասում, այդ շանսերն աճում են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---