Գլենդելում Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի փակ ցուցադրություն է կայացել

Գլենդելում Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի փակ ցուցադրություն է կայացել

PanARMENIAN.Net - Գլենդելի Americana at Brand մոլում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» (Architects of Denial) ֆիլմի փակ ցուցադրությունը՝ չնայած մոլի ղեկավարության հետ ֆիլմի գովազդային վահանակները տեղադրելու շուրջ ունեցած հակասություններին:

LA Times հաղորդմամբ, փաստագրական ֆիլմը փորձագիտական վերլուծության և ցեղասպանությունը վերապարածների հիշողությունների միջոցով ցույց է տալիս, թե ինչպես է Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նպաստել աշխարհում հետագա վայրագությունների իրագործմանը:

Փակ ցուցադրությանը ներկա են եղել նաև Գլենդելի քաղաքային խոհրդի անդամ Լաուրա Ֆրիդմանը և սենատոր Էնթոնի Փորթանթինոն:

«Նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ նախկին նախագահները հաջողության չեն հասել կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու գործում, որի տարիներին օսմանյան թուրքերը դաժանաբար1.5 մլն հայի կյանք են խլել»,-գրում է պարբերականը:

Ֆիլմը նկարահանվել է Գլենդելում «Հայ դատի» հանձանախմբի (ANCA) նախաձեռնությամբ: Հանձնախմբի՝ գովազդային վահանակը տեղադրելու առաջարկը մոլի ղեկավարությունը մերժել էր «քաղաքականացված» լինելու պատճառով, սակայն ավելի ուշ վերանայել էր իր դիրքորոշումը:

Ֆիլմի հեղինակները ամերիկացի դերասան Դին Քեյնն ու հեռուստահաղորդավաոր Մոնթել Ուիլյամն են: Պարբերականի փոխանցմամբ՝ Ուիլյամը մտահոգվել է, երբ ստացել է ֆիլմի նկարահանման առաջարկը, քանի որ այդ ժամանակ առաջին անգամ է լսել Հայոց ցեղասպանության մասին: Ըստ նրա՝ ֆիլմը պետք է իրազեկման միջոց դառնա:

«Հայոց ցեղասպանության 100-ամյա ժխտողականությունը այն միակ պատճառն է, որի համար մարդիկ անտեսում են մյուս բոլոր ցեղասպանությունները, որոնք շարունակում են տեղի ունենալ հենց այս պահին: Մենք միայն շշուկներ ենք լսում, քանի որ աշխարհը նախընտրում է չբարձրաձայնել այս իրողությունների մասին»,-ասել է հեռուստահաղորդավարը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---