Ազնավուրի պատվին Իսրայելում ձիթենու ծառ է տնկվել

Ազնավուրի պատվին Իսրայելում ձիթենու ծառ է տնկվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին, Իսրայելի Նվե Շալոմ բնակավայրում, «Աշխարհի արդարներին» նվիրված պուրակում ձիթենու ծառ է նվիրաբերվել լեգենդար ֆրանսահայ շանսոնյեՇառլ Ազնավուրին: Այդ մասին ասվում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում:

Ազնավուրն այս պատվին է արժանացել Երկրորդ համաշխարհայինի տարիներին բազմաթիվ հրեաների կյանքեր փրկելու համար:

Շառլ Ազնավուրն Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի մեդալով, որը շնորհվել է նրան Հոլոքոսթի ժամանակ իր ընտանիքի մարդասիրական գործունեության համար, որն ապաստան է տվել նացիստների կողմից հետապնդվող մարդկանց: Այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել Շառլը և նրա քույրը Աիդան

Գրառման մեջ նշվում է, որ Ազնավուրյանների ընտանիքի մարդասիրական արարքի մասին գիրք է գրել հրեա պատմաբարն, պրոֆեսոր Յարի Օրոնը, որը լույս է տեսել 2 տարի առաջ:

Արարողությունից հետո հանդիսություն է կազմակերպվել, որի ավարտին ներկաներին իր խոսքն է աել նաև Շառլ Ազնավուրը:

Հոկտեմբերի 26-ին Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռեուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ:

Աշխարհահռչակ շանսոնյեն հարցրել է Իսրայելի նախագահին, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում և չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարևոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից», - հարցրել է Ազնավուրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---