Մոսկվայում կանգնեցվել է Սողոյանների հեղինակած Անդերսենի արձանը

Մոսկվայում կանգնեցվել է Սողոյանների հեղինակած Անդերսենի արձանը

PanARMENIAN.Net - ՌԴ մայրաքաղաքում՝ Մոսկվայի 850-ամյակին նվիրված զբոսայգում, կանգնեցվել է հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հուշարձանը: Սա ՌԴ և Հայաստանի վաստակավոր նկարիչներ Վահե և Միքայել Սողոյանների նոր աշխատանքն է Մոսկվայում:

Հայտնի գրողը քանդակվել է կանգնած՝ մի ձեռքում անձրևանոցն է, մյուսում՝ գլխարկը: Անդերսենի ցիլինդրին նստած է Մատնաչափիկը, իսկ կողքից քայլում է Անճոռնի ճուտիկը, հայտնում է «Մոսկվա 24» հեռուստաալիքը:

Վահե և Միքայել Սողոյանները հայտնի են նաև Գյումրիում կանգնեցված երկրաշարժի զոհերին նվիրված «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին»հուշարձանով, որը հեղինակել են Ֆրիդ Սողոյանի հետ միասին: Հուշարձանը կանգնեցված է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում։ Տեղադրվել է 2008 թվականին երկրաշարժի 20-րդ տարելիցին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---