ՌԴ-ում ՀՀ դեսպան. Հուսով ենք ստորագրել ՌԴ հետ նոր ռազմական վարկի համաձայնագիրը մինչև 2017-ի ավարտը

ՌԴ-ում ՀՀ դեսպան. Հուսով ենք ստորագրել ՌԴ հետ նոր ռազմական վարկի համաձայնագիրը մինչև 2017-ի ավարտը

PanARMENIAN.Net - ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հուսով է, որ Մոսկվայի հետ 100 մլն դոլարի նոր վարկի, որը կտրամադրի Հայաստանին արդիական սպառազինություն և ռազմատեխնիկա գնելու նպատակով,մասին համաձայնագիր կստորագրվի մինչև 2017-ի ավարտը:

«ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրին: Ստորագրման կոնկրետ ամսաթիվ չկա, բայց, հուսով եմ, մինչև տարեվերջ դա կարվի»,-ասել է դեսպանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ համաձայնագրի նախագծի, որը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն 100 մլն դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ կտրամադրի ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Ըստ համաձայնագրի, 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Հայաստանը կհամաֆինանսավորի համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան $200 մլն վարկ է տրամադրել սպառազինության ձեռքբերման համար: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---