Անձրև և ամպրոպ՝ հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի առաջին օրերին

Անձրև և ամպրոպ՝ հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի առաջին օրերին

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում hոկտեմբերի 31-ին արևմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով, 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում hոկտեմբերի 31-ին հնարավոր է, նոյեմբերի 1-2-ը սպասվում է անձրև և ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ: 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնոմ է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---