ԿԲ նախագահ. ՀՀ-ում վճարվող նվազագույն աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է

ԿԲ նախագահ. ՀՀ-ում վճարվող նվազագույն աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է

PanARMENIAN.Net - Հայաստանում վճարվող նվազագույն աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է: Այդ մասին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով գնաճին և դրա ազդեցությանն աշխատավարձի վրա:

12 ամսվա կտրվածքով գնաճը Հայաստանում կազմում է 1.7 տոկոս, մինչև տարեվերջ այն կհասնի 2.5 տոկոսի: «Նախորդ տարի մենք դեֆլյացիայով ենք ավարտել, բայց այս երկու-երեք տարվա ընթացքում մենք որևէ վտանգավոր չափի գնաճ չենք ունեցել։ 2 տոկոսը նորմալ գնաճ է», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ջավադյանն ընդգծել է, որ հարևան երկրների համեմատ՝ գնաճի ցուցանիշը մեզանում նորմալ մակարդակի վրա է. «Ադրբեջանում 13 տոկոս գնաճ է»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք գալիք տարի նախատեսվող 4 տոկոս գնաճը խնդիր չի առաջացնի, հաշվի առնելով, որ դրան զուգահեռ աշխատավարձերը չեն բարձրանում՝ ԿԲ նախագահն ասել է, որ աշխատավարձերը բնականոն ձևով բարձրանում են։

«Մենք վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ այդ հարցին անդրադարձել ենք ու բավականին մակարդակի վրա աշխատավարձը բարձրացվել է։ Հիմա մեր մինիմալ աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է», - ասել է Ջավադյանը։

Նա ընդգծել է, որ 2018-ին նախատեսվող 4 տոկոս գնաճը նորմալ է. «2 տոկոսը ես նույնիսկ համարում եմ, որ ցածր է, որովհետև մենք որոշակի խնդիրներ ենք ունենում տնտեսական աճի հետ։ Մենք անսպառ կարող ենք կրճատել տոկոսադրույքներն ու ունենալ դեֆլյացիա, բայց այդ ժամանակ չենք ունենա տնտեսական աճ, այդ ժամանակ կսկսեն փակվել աշխատատեղեր, ներդրումներ ՀՀ-ում չեն լինի»։

Հունիսին ընդունված կառավարության 2017-2022 թթ.ծրագրով նախատեսվում է անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---