Արգենտինա-Ադրբեջան ընկերական հանդիպումը չի կայանա. Մեսսին դեմ է եղել30 հոկտեմբերի 2017 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Արգենտինա-Ադրբեջան ընկերական հանդիպումը չի կայանա: Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի անդամները չեն ցանակացել խաղալ Ադրբեջանի հետ: Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբին առաջարկել էին ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի հետ: Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան (AFA) բանակցություններ էր սկսել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նշվում է, որ բանակցություններն ընթանում էին դրական հունով և որոշակի կետի էին հասել: Սակայն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և մյուս առաջատար ֆուտբոլիստները խանգարել են բանակցությունների հաջող ավարտին, գրում է ԱՊԱ գործակալությունը apasport.az-ի վրա հղումով: Ասոցիացիան հնարավորություն է տվել արգենտինացի ֆուտբոլիստներին ընտրել 3 թիմի՝ Նիգերիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի, միջև: Ֆուտբոլիստները նախապատվությունը տվել են աֆրիկյան թիմին: Արգենտինացի փորձագետ Թիմ Մարտինը դա նորմալ է համարում. «Նորմալ է, որ AFA-ն խորհրդակցում է մարզիչների և ֆուտբոլիստների հետ, այդ թվում ավագների: Ֆուտբոլիստներին 3 թիմ էր առաջարկվել՝ Ադրբեջանն ու Ուկրաինան առաջարկվել էին, քանի որ մոտ են Ռուսաստանին, սակայն ֆուտբոլիստներն ընտրեցին Նիգերիան»: Արգենտինա-Նիգերիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Կրանոդարում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |