Կատալոնիայի խորհրդանն ընդունել է լուծարման մասին Մադրիդի որոշումը. Արտահերթ ընտրություններ կլինեն30 հոկտեմբերի 2017 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է լուծարման մասին Մադրիդի որոշումը և դադարեցրել է աշխատանքը մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը: Այդ մասին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանի նախագահության նիստը չեղարկվել է: Հոկտեմբերի 30-ի առավոտյան Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը, որը անկախության հռչակման ամենահետևողական կողմնակիցներից է, խորհրդարանի շենքում էր: Նա պաշտոնապես կպահպանի իր պաշտոնը մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը, որոնք նշանակվել են դեկտեմբերի 21-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել Կատալոնիայի վարչակազմը և խորհրդարանը ցրելու, ինչպես նաև տարածաշրջանում ուղիղ կառավարում հաստատելու մասին: Որոշումը կայացվել է կառավարության արտահերթ նիստում հոկտեմբերի 27-ին: Իսպանիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ձայների մեծամասնությամբ հավանություն էր տվել երկրի վարչապետ Մարիո Ռախոյին Կատալոնիայի տարածաշրջանային կառավարությանը իշխանությունից հեռացնելու հարցում: Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին: «Ժողովրդական միասնության թեկնածու» ծայրահեղ ձախակողմյան կուսակցության և «Միասին՝ այո» կոալիցիայի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ՝ 10-ը, ևս 2-ը չի մասնակցել քվեարկությանը: Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե:Ըստ Կատալոնիայի իշխանությունների, Իսպանիայից անջատվելու օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը:Քվեարկությունն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, որը փորձում էր խանգարել կատալոնացիներին՝ մոտ 900 մարդ տուժեց: Հոկտեմբերի 3-ին հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցեցին համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ ոստիկանության բռնության և հօգուտ Կատալոնիայի անկախության: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |