ՀՀ ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ նախագահական ընտրությունները նորմալ կընթանան

PanARMENIAN.Net - «Ես հուսով եմ, որ լավ ընտրություններ կլինեն եւ մենք իրապես լեգիտիմ նախագահ կունենանք»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը քվեարկությունից հետո:



ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունների օրը ժողովուրդը կհայտնի իր կարծիքը: «Հուսով եմ, որ բոլորը կշնորհավորեն հաղթողին եւ մենք առաջ կշարժվենք: Ես իմ ձայնը տվել եմ խաղաղության, հետեւողականության, Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար: Ես քվեարկել եմ այս ամենի համար եւ կարծում եմ, որ իմ ընտրությունը ճիշտ է»,-ասել է Օսկանյանը: «Բնականաբար, ցանկալի կլիներ, որ ընտրություններն անցնեին մեկ փուլով, սակայն որոշողը ժողովուրդն է, եւ եթե երկրորդ փուլ լինի, ապա հարկավոր է դրան պատրաստ լինել: Ճիշտ է, ես որոշ մտավախություններ ունեմ փետրվարի 19-ից հետո հնարավոր ապակայունացման վերաբերյալ, սակայն ես հուսով եմ, որ սխալվում եմ եւ ամեն ինչ նորմալ կլինի»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---