Գիտնականները պարզել են, թե ինչու չի կարելի միայնակ սնվել

Գիտնականները պարզել են, թե ինչու չի կարելի միայնակ սնվել

PanARMENIAN.Net - Հարավկորեացի գիտնականները պարզել են, որ միայնակ սնվելը բարձրացնում է մեթաբոլիկ սինդրոմի առաջացման ռիսկը, որի արդյունքում որովայնային ճարպ է առաջանում: Հետազոտման տեսությունը հրապարակվել է Obesity Research & Clinical Practice ամսագրի կայքում:

Մասնագետները վերլուծել են հարցման արդյունքները, որին մասնակցել է 7752 մարդ, և հաշվարկել են, թե որքան հաճախ է այս կամ այն մասնակցիը միայնակ սնվել: Հենվելով կլինիկական վիճակագրության վրա՝ նրանք պարզել են, որ միայնակ ուտել նախընտրողների մոտ ավելի հաճախ է ախտորոշվում մեթաբոլիկ սինդրոմ՝ որպես վիսցերալ ճարպի զանգվածի ավելացում:

Այն տղամարդկանց մոտ, որոնք օրն առնվազն երկու անգամ միայնակ են ուտում, սինդրոմի առաջացման հավանականությունը 64 տոկոսով ավելի էր, քան նրանց դեպքում, ով գերադասում էր, որ իրեն ընկերակցեն:

Կանանց մոտ այդ թիվը մոտ 29 տոկոս է: Ընդ որում, տղամարդկանց մոտ ճարպակալման հավանականությունը ավելանում է 45 տոկսով, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այս տվյալները վկայում են, որ միայնակ սնվելը կարող է լինել մեթաբոլիսկ սինդրոմի վրա ազդող գործոն»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---