Գիտնականներ. Ասպիրինը կանխում է ստամոքսի և լյարդի քաղցկեղի զարգացումը31 հոկտեմբերի 2017 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ասպիրինի փոքր դոզաների մշտական ընդունումը զգալիորեն նվազեցնում է ստամոքսի և լյարդի, ինչպես նաև մարսողության և մեթաբոլիզմի հետ կապված օրգանների մեծ մասում, քաղցկեղի զարգացումը: Այդ մասին հայտարարել են գիտնականները Բարսելոնայում կայացած UEG-2017 գիտաժողովում: «Մեր բացահայտումը վկայում է, որ ասպիրինի երկարաժամկետ ընդունումը կարող է նվազեցնել քաղցկեղի միանգամից մի քանի տեսակներով հիվանդանալու հավանականությունը: Հատկապես դա վերաբերում է այն տեսակներին, որոնք առաջանում են մարսողական օրգաններում»,-հայտարարել է Քելվին Ցոյը չինական Հոնկոնգի համալսարանից, գրում է ՌԻԱ Նովոստին: Վերջին տարիներին գիտնականների հետաքրքրությունն ասպիրինի և սալիցիլաթթվի հիման վրա ստեղծված այլ դեղմիջոցների հանդեպ աճել է, քանի որ դրանք, ինչպես պարզվում է, հակաքաղցկեղային հատկություններ ունեն: Ասպիրինն, ըստ գիտնականների, կարող մի քանի անգամ ուժեղացնել իմունաթերապիայի ազդեցությունը, ինչպես նաև ինքնուրույն պայքարել ուղիղ աղիքի քաղցկեղի, լեյկեմիայի և մի շաքր այլ գոյացությունների դեմ, ինչպես նաև 15-20 տոկոսով նվազեցնում է մահացությունը քիմիաթերապիայից հետո: Մինչդեռ, կանոնակարգող մարմիններից շատերը, այդ թվում ամերիկյան FDA-ն, խորհուրդ չեն տալիս ասպիրին ընդունել կամ նույնիսկ արգելում են դա անել, քանի որ այն կարող է արյունահոսություն առաջացնել, ինսուլտ և բորբոքել խոցերը: Ցոյի և նրա թիմակիցների հետազոտությանը մասնակցել է ավելի քան 600.000 հիվանդ, որոնց մի մասը մշտապես է ասպիրին ընդունել, իսկ մյուսները՝ միայն հիվանդության ժամանակ, կամ ընդհանրապես չեն օգտագործել: Ինչպես ցույց տվեցին դիտարկումները, ասպիրինը զգալիորեն նվազեցրել է քաղցկեղի ամենատարբեր տեսակներից մահանալու հավանականությունը: Օրինակ, կանոնավոր կերպով ասպիրին ընդունողները 47 տոկոսով քիչ են տառապել լյարդի և կերակրափողի քաղցկեղից, իսկ ենթաստամոքսային գեղձի և ստամոքսի քաղցկեղի հավանականությունը նվազել է 34 և 38 տոկոսով համապատասխանաբար: Գիտնականները, սակայն, ընդգծում են, որ ասպիրինի օգնությամբ քաղցկեղի դեմ կարող են պայքարել միայն այն մարդիկ, որոնք սրտի և անոթների հետ կապված խնդիրներ չունեն: Գիտնականների մեկ այլ խմբի հետազոտությունները ցույց են տվել, որ ասպիրինի ընդունումը դադարեցնելու դեպքում, 37 տոկոսով աճում է սրտի կաթվածի կամ ինսուլտի հավանականությունը: Ուստի պետք չէ ինքնաբուժմամբ զբաղվել, իսկ ասպիրինը հարկավոր է ընդունել միայն բժշկի դեղատոմսով կամ հակացուցումների բացակայության դեպքում: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |