Վայնշտեյնին ընդմիշտ հեռացրել են Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայից31 հոկտեմբերի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի պրոդյուսերների գիլդիան (PGA) ընդմիշտ հեռացրել է իր շարքերից ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, սեռական ոտնձգությունների վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքների պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է ավելի քան 8.000 անդամ ունեցող կազմակերպությունը: Նման բան առաջին անգամ է տեղի ունենում՝ մինչ օրս Գիլդիան ոչ մեկին չէր հեռացրել կազմակերպությունից: «Այս աննախադեպ քայլը վկայում է, թե որքան լուրջ է գիլդիան մոտենում տասնամյակներ շարունակ պարոն Վայնշտեյնի պարսավելի վարքագծի մասին տեղեկություններին: Չի կարելի այլևս հանդուրժել սեքսուալ բնույթի ոտնձգությունները մեր բնագավառում կամ պրոդյուսերների՝ Գիլդիայի անդամների շրջանում», - ասվում է հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն: Վայնշտեյնին անդամակցությունից զրկելու գործընթացը մեկնարկել էր հոկտեմբերի կեսին, երբ տասնյակ կանայք հայտարարեց հայտնի պրոդյուսերի կողմից սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Նման հայտարարություններ արեցին հայտնի դերասանուհիներ Գվինետ Փելթրոուն, Անջելինա Ջոլին, Ռոզաննա Արքեթը, Կարա Դելեվինը, Քեյթ Բեքինսեյլը, Սոֆի Դիքսը, Ասիա Արջենտոն և Միրա Սորվինոն: 65-ամյա Վայնշտեյնն ամենահայտնի հոլիվուդյան պրոդյուսերներից է, նա աշխատել է Քվենտին Տարանտինոյի, Գաս վան Սենթի և Մարտին Սկորսեզեի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |