«Միր 24»-ը Երևանի մասին. Հին, բաց ու խորհրդավոր31 հոկտեմբերի 2017 - 15:55 AMT PanARMENIAN.Net - «Միր 24»-ը ռեպորտաժ է պատրաստել Երևանի մասին՝ նշելով, որ թեև տուրիստական շրջանը մոտենում է ավարտին, սակայն դեռ կարելի է վայելել հայաստանյան արևի ջերմությունը: Թղթակիցը նշել է Երևան այցելելու 5 պատճառ: Առաջինը Երևանյան ամրոցի ստորգետնյա ուղիներն են: «Սա Երևանյան ամրոցի իսկական պատն է, որի կառուցման ժամանակ օգտագործվել է ձվի սպիտակուց և կավ: Այդ պատճառով է պատն այդքան կանգուն»,-պատմում է զբոսավար Լյոլյա Յակովլևան: Պատի լայնությունը մոտ 1,5 մ է, այն կառուցվել է դեռևս 16-րդ դարում: Երկու ստորգետնյա անցուղի է պահպանվել՝ 7 և 9 կմ երկարությամբ, որոնք տանում էին դեպի քաղաքի տարբեր մասեր: Որպես երկրորդ պատճառ նշվում է խորհրդային շրջանի հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, որը եզակի է իր տեսակի մեջ: Նշվում է, որ այն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին: Թղթակիցը պատմում է Փարաջանովի թալերների պատմությունը՝ անդրադառնալով խորհրդային բանտում ռեժիսորի անցկացրած տարիներին, որտեղ վերջինս հավաքել է կեֆիրի ալյումինե կափարիչներն ու մեկուսարանում եղունգով թալերներ պատրաստել: Ըստ հեղինակի, Երևան անպայման այցելելու 3-րդ պատճառն ազգային խոհանոցն է: Իսկ ժամանակակից Երևանի ոգին զգալու համար հեղինակը խորհուրդ է տալիս Կասկադ գնալ՝ բնութագրելով այն որպես թանգարան բաց երկնքի տակ: Հինգերորդ պատճառը՝ հայկական ջազի հնչյունները վայելելն է, ասվում է ռեպորտաժում: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |