Ադրբեջանի հերթական հիստերիան. Բաքուն բողոքի նոտա է հղել Մեքսիկային31 հոկտեմբերի 2017 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորների այցն Արցախ հիստերիայի հերթական նոպան է առաջացրել Ադրբեջանում: Երկրի ԱԳՆ հանձնարարությամբ, դեսպանությունը Մեքսիկայի արտաքին գերատեսչությանը բողոքի նոտա է հղել: Մեքսիկայի խորհրդարանի նախագահ Խորխե Կարլոսն ընդունել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամեդ Տալիբովին, որը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը մեքսիկացի խորհրդարանականների՝ Արցախ կատարած «ապօրինի այցի» վերաբերյալ, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանությունը նաև նամակներ է հղել Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահին և Ադրբեջան-Մեքսիկա բարեկամական խմբի համանախագահին: Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն հոկտեմբերի վերջին այցելել էին Արցախ: Հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների, հայտնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը: Ընթերցեք նաև.Մեքսիկացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հղումներ թեմայով. Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան Նա այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել |