Նարեկ Սարգսյան. Հին քաղաքի հատվածներ կստեղծվեն նաև Կոնդում և «Դոլմամայի» հարևանությամբ31 հոկտեմբերի 2017 - 17:34 AMT PanARMENIAN.Net - «Հին Երևանի» մասով երկու հիմնական ծրագիր կա, որոնցից մեկի ներդրումները գերազանցում են 150 մլն դոլարը, իսկ մյուս ծրագիրը նախատեսում է Հին Երևանի հատված ստեղծել Կոնդում: Այդ մասին հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։ «Կարող եմ ասել, որ արդեն մի քանի շաբաթ է՝ ծրագիրը վերջնական սկսված է։ Տերյան փողոցի մասով, Բուզանդի և Արամի հարակից մասում սկսված է ստորգետնյա շինարարություն։ Այն մի քանի տեղում սկսված է և լայն թափ կստանա։ Մյուս տարի կտեսնենք, որ «Հին Երևանի» մասով լայնածավալ աշխատանքներ կսկսվեն», - ասել է Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ մասնավոր ներդրողն արդեն հայտնի է և նրա հետ կա կնքված պայմանագիր, հայտնում է Aysor.am-ը։ Ըստ Սարգսյանի, մյուս ծրագիրը նախատեսում է Հին Երևանի հատված ստեղծել Կոնդ թաղամասում։ «Ցանկալի է այստեղ տուրիստական հատվածը պահպանել և լավ է, որ ներդրողները, որոնց հետ հիմա աշխատում ենք, գիտակցում են, որ ցանկալի է տուրիստական այդպիսի հատված պահպանել», - նշել է նա։ Նարեկ Սարգսյանը նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին հնարավոր կլինի ծրագիրը կյանքի կոչել։ Սարգսյանի խոսքով՝ հին Երևանի ևս մեկ հատված նախատեսվում է ստեղծել Պուշկինի փողոցի վրա՝ «Դոլմամա» ռեստորանի հարևանությամբ։ «Բոլոր այն հատվածները, որոնք հնարավոր է հին քաղաքի մաս դարձնել, մեր անմիջական ուշադրության կենտրոնում են», - ասել է նա։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա |