Ոստիկանները Ջիգարխանյանին թույլ չեն տվել սեփական բնակարան մտնել![]() 31 հոկտեմբերի 2017 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ոստկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել իր երիտասարդ կնոջ վրա գրանցված բնակարանը։ Ինչպես հայտնում է Rambler-ը, իրավապահները թույլ չեն տվել նրան բացել տան դռան կողպեքը։ Դերասանը փորձել է մտնել բնակարան՝ իր իրերը վերցնելու նպատակով: «Այս բնակարանը Արմեն Բորիսովիչի կնոջ սեփականությունն է, նա որևէ իրավունք չունի այստեղ գտնվելու», - հայտարարել է Ջիգարխանյանի տիկնոջ ընկերուհին: «Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր ապրել է թատրոնի իր աշխատասենյակում: Այնուհետև հայ ընկերները նրա համար երեք սենյականոց բնակարան են վարձել Լոմոնոսովսկի փողոցի վրա»,-գրում է կայքը: Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին: «Նա գրպանել իմ գումարները, իմ տունը չկա՝ վաճառել են: Նա ֆանտաստիկ գող է: Եվ սա առաջին անգամը չէ»,-ասել է դերասանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |