Ահաբեկչություն Նյու Յորքում. 8 զոհ կա

Ահաբեկչություն Նյու Յորքում. 8 զոհ կա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Նյու Յորքում: Տեղական ժամանակով մոտ 15:00-ին Ստորին Մանհեթենում ավտոմեքենան, որի ղեկին երիտասարդ տղամարդ էր նստած, մխրճվել է ամբոխի մեջ: Որոշ ժամանակ անց մեքենան բախվել է դպրոցական ավտոբուսի և կանգ է առել:

Ավտոմեքենայից դուրս է վազել զենքը ձեռքին տղամարդը: Ոստիկանները կրակ են բացել և վիրավորել են նրան որովայնից: Դրանից հետո հարձակվողին ձերբակալել են, առգրավել են պնեվմատիկ հրացան և փեյնթբոլի ատրճանակ, գրում է Deutsche Welle-ն:

Իշխանությունները պատահարը որակել են որպես ահաբեկչություն: 6 մարդ մահացել է տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում, ստացած վիրավորումներից: Զոհվածների թվում կան Արգենտինայի և Բելգիայի քաղաքացիներ: Եվս 11 տուժած կա հիվանդանոցներում ծանր վիճակում:

Ըստ ոստիկանության, հանցագործը 29 տարեկան է:Ըստ ոստիկանության, հանցագործը 29 տարեկան է: Նա Ուզբեկստանի քաղաքացի է՝ Սայֆուլլո Սաիլով, ԱՄՆ-ում ունի ապրելու իրավունք, մշատական բնակության վայրը Տամպա քաղաքն է Ֆլորիդայում:

CNN-ը և The New York Times-ը հայտնել են, որ հարձակվողը գրություն է թողել ավտոմեքենայում՝ խոստովանելով, որ գործել է «Իսլամական պետության» անունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---