«Կասպերսկու լաբորատորիան» հայտնել է ՀՀ բանկերի դեմ նոր թիրախային կիբերհարձակման մասին

«Կասպերսկու լաբորատորիան» հայտնել է ՀՀ բանկերի դեմ նոր թիրախային կիբերհարձակման մասին

PanARMENIAN.Net - Հակավիրուսային «Կասպերսկու լաբորատորիան» հայտնել է ՀՀ և ՌԴ բանկերի դեմ նոր թիրախային կիբերգրոհի մասին: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ինչպես պարզել են «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները, նոր թիրախային հարձակումն իրականացվել է Հայաստանի, Ռուսատսանի, Մալայզիայի ֆինանսական կազմակերպությունների դեմ: Առաջին ալիքը եղել է 2017-ի հուլիսին, նորն իրականացվում է այժմ, գրում է Gazeta.ru-ն:

«Աննկատ լինելու և գաղտնի մնալու իր հատկության համար հարձակումը կոչվել է Silence («Լռություն»)»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ըստ փորձագետների, վարակումը կատարվում է թիրախային ֆիշինգային նամակների միջոցով, որոնք վնասակար հավելվածներ ունեն: Արդեն վարակված հաստատություններում հանցագործները հաղորդագրություններ են ուղարկում իրական աշխատակիցների անունից՝ դրանով իսկ զերծ մնալով կասկածներից:

«Նամակները վնասակար հավելվածներ ունեն .chm...ձևաչափով: Արդյունքում, հավելվածն ուղղակի բացելու դեպքում, համակարգիչն արդեն վարակվում է տրոյական վիրուսի մի քանի մոդուլներով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կիբերհարձակման վերջնական թիրախը սարքի մասին տեղեկատվության հավաքագրումն է և դրա ուղարկումը համապատասխան սերվերին: Ընդ որում, բոլոր մոդուլները գործարկվում են՝ քողարկվելով որպես Windows-ի ծառայություններ:

Արդյունքում հանցագործները հնարավորություն են ստանում ուսումնասիրելու բանկի ենթակառուցվածքները, հետևել աշխատակիցներին, օրինակ, մոնիտորի էկրանից տեսագրելով ամենօրյա աշխատանքային գործունեությունը՝ գրանցել աշխատակցի ակտիվությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---