Eurasianet. Բաքուն ցանականում է իրանական հրթիռներ ձեռք բերել, Թեհրանը վաճառել չի ուզում

Eurasianet. Բաքուն ցանականում է իրանական հրթիռներ ձեռք բերել, Թեհրանը վաճառել չի ուզում

PanARMENIAN.Net - Իրանական բալիստիկ հրթիռներն Ադրբեջանի համար ամենացանկալի սպառազինություն են 2016-ի սեպտեմբերից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանն ունի ռուսական «Իսկանդեր» համակարգեր:

Eurasianet-ի փոխանցմամբ, այս զենքը, սակայն, համեմատաբար հնացած է, և որևէ էական նշանակություն չի կարող ունենալ Ադրբեջանական սպառազինության համար:

«Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ԶՈւ նախկին գեներալ Յաշար Այդեմիրովը տեղական լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ Ադրբեջանը իրանական զենք է օգտագործել ռազմական գործողությունների ընթացքում: Սակայն զենքի տեսակները, որոնք նա նշում էր, արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող իրանական ընկերության կողմից արտադրված ռուսական ծագման զենքեր էին: Այդեմիրովի այս հայտարարությունը, թե Ադրբեջանը, պատժամիջոցները շրջանցելով, կարող է հեշտությամբ ձեռք բերել Ռուսաստանից այդ զինատեսակները, մեծ վերապահումով ընդունվեց»,-գրում է աղբյուրը:

Պարբերականի փոխանցմամբ՝ պարզ չէ դեռ, թե ինչ խորությամբ Թեհրանը ցանկություն ունի համագործակցել Ադրբեջանի հետ սպառազինության ոլորտում:

«Իրանը հազիվ թե հետաքրքրված է: Ադրբեջանին զենք վաճառելը մեծ վտանգներ է պարունակում Իրանի համար, քանի որ վերջինս կարող է իրանական զենքի մասին տեխնոլոգիական գաղտնիքներ հայտնել Իսրայելին: Սրան գումարած Իրանը հավասակշիռ դիրքորոշում ունի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, և կողմերից ոչ մեկին միջազգային կոնվենցիաների խախտմամբ զենք չի վաճառի»,-գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---