ԱՄՆ. Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի միջազգային բանակցությունների միջոցով

PanARMENIAN.Net - Կիրակի օրը Կոսովոյի միակողմանի հռչակումից հետո, որը ճանաչվեց աշխարհի շուրջ 20 երկրների, այդ թվում ԱՄՆ-ի կողմից, պաշտոնական Վաշինգտոնը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման կապակցությամբ: «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի միջազգային բանակցությունների միջոցով»,-ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո հաղորդագրության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ն ճանաչել է Կոսովոյի անկախությունը, սակայն այդ երկրամասում ստեղծված իրավիճակը եզակի դեպք է եւ չի կարող նախադեպ համարվել այլ տարածաշրջանների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի համար: ԱՄՆ-ն կոչ է անում համաշխարհային հանրությանը խուսափել որեւէ հրապարակային հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունների վրա: «Հակամարտությունը, բանակցային փոխզիջումից բացի, ռազմական կամ այլ միջոցով լուծելու ցանկացած փորձ սպառնալիք է ստեղծում Կովկասում խաղաղության եւ կայունության համար»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---